00:00:00

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

14:42, 28 օգոստոս 2026 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր