Մավրիտանիայի նախկին արտգործնախարար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդն ընտրվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նոր գլխավոր քարտուղար, տեղեկացնում է Անադոլու-ն:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ջիդդայում ԻՀԿ արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստում։
66-ամյա շեյխ Ահմեդը կփոխարինի չադցի դիվանագետ Հուսեյն Իբրահիմ Թահային, որը գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։
Նոր գլխավոր քարտուղարը 2015-ից 2018 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցերով հատուկ դեսպանորդը։