ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ տարածքային կառավրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանը չընտրվեց:
Ձայները բաշխվեց՝ կողմ՝ 38, դեմ՝ 63, անվավեր՝ 1։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս պահին նոր թեկնածու չեն առաջադրում։
«Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակացության ոչ ժողորդավարական քայլերը, նախագահի թեկնածուին չընտրելը, կուսակցությունը ներկա պահին չի առաջադրում նախագահի թեկնածու, հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանաված ժամկետում,- ասաց Աբրահամյանը։