00:00:00

Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան

23:19, 26 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Հայաստանում նախատեսվում է իրականացնել հայեցակարգային փոփոխություններ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացներում՝ նպատակ ունենալով սահմանել պետության և քաղաքացու միջև փոխհարաբերությունների նոր մոտեցում: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
 
Ներկայացված ձևակերպման համաձայն՝ նախաձեռնության հիմքում ընկած է իրավական ու քաղաքական հարաբերությունների արմատական վերանայումը. «Մենք վերարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը և դրա մեջ դնում ենք պետություն, քաղաքացի հարաբերությունների նոր տրամաբանությունը»:
 
Նշվում է նաև, որ այս նոր տրամաբանությունը հանդիսանալու է առանցքային հիմքը, որի վրա կառուցվելու են ոլորտային բոլոր հետագա իրավական կարգավորումներն ու որոշումները։
 
Ըստ նախարարի՝ այս ամբողջական գործընթացի հիմնական նպատակն է հասնել պետության և անհատի միջև կապի որակական նոր մակարդակի հաստատմանը. «Առանցքը մեր ընդհանուր ընկալման դա է, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների տեսանկյունից նոր որակ պիտի ունենանք։ Ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր»:
 

 

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր