«8 տրավա ընթացքում 8 մլրդ դոլարի պարտք է վերցրել այս իշխանությունը, բայց Գյումրիում երկրաշարժի հետևանքները վերացնելու համար գոնե մեկ շենք չեն կառուցել»,- Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց որ նոր կառավարության 2026-2031 թ ծրագրում մի բառ չկա աղետի գոտու մասին, այն դեպքում երբ շիրակի մարզն էլ ամենաաղքատն է։
Իրինա Յոլյանն ասաց, որ շատ վատ է վերաբերում այդ իողությանը։
«Կարծում եմ, որ մասշտաբային վատնում է տեղի ունեցել, որովհետև եթե մեր երկիրը 2.5 տրիլիոն պարտք ունի բայց այսօր մատերի վրա կարելի է հաշվել սոցիալկական ծառայությունների կենտրոնները։ Քանի շենք է մեր երկրում ավելացել սոցիալական ծառայության ուղղությամբ, եթե մենք մեզ ասում ենք սոցիալական պետությունը և հրաշալի սոցիալական ծառայություններ առաջարկող»,- արձագանքեց Յոլյանը։
Նա սաց,որ Գյումրուց բացի շատ համայնքներում կան տնակներում ապրող ընտանիքներ։
«Այսքան արտաքին պարտքի պայմաններում չի կարելի 30-40 ենաթկառուցվածքի մասին խոսել այն դեպում, երբ այդ պարտքի միայն տոկոսներով հնարավոր է տարեկան 300 դպրոց կառուցել»,- ասաց հանձնաժողովի ընդդիմադիր հանձնաժողովը։
Մեսրոպ Մանուկյանը նկատեց. «Երբ փաստարկված ներկայացնում ենք հիմնավորումները, ՔՊ-ականները մի թեմա գտնում են և շեղում են խոսակցությունը, բայց երբ առարկայական փաստերը կա, դրա դիմաց հակափաստարկները 0 են, ոչինչ»։