00:00:00

Ինչպե՞ս է ՀՀ 2–րդ նախագահի ընտանիքը դարձել միլիոնատեր․ Քոչարյանը պատասխանել է Փաշինյանին

16:00, 26 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

ՀՀ 2–րդ նախագահի որդիները` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը, շատ վաղ տարիքից բիզնեսով են զբաղվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչու են Քոչարյանները միլիոնատեր։
 
«2023 թվականից այն մասով, որ մեր դեմ դատարանում հայցեր են ներկայացրել, մի շարք բիզնեսներ այսօր կալանքի տակ են։ Ամեն ինչ, որտեղ մենք մասնակցություն ունենք՝ կալանքի տակ է։ Բիզնեսն աշխատում է, բայց շահույթ այդտեղից չի լինում ստանալ։ Ես և եղբայրս շատ վաղ տարիքից բիզնես գործունեությամբ ենք զբաղվել։ Սա չի եղել օրենքից դուրս, ու չգիտեմ, թե ինչ թվեր են ասում։ Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել ու շատ հեռու եմ եղել միլիոնատեր լինելուց»,- ասաց Քոչարյանը։
Ընդգծեց՝ չգիտի, թե իրավապահ համակարգն ինչ թվեր է ներկայացնում ու ինչպես են հաշվարկում։ Նա ասաց, որ ինքն ինչ-որ գույք կամ որևէ կազմակերպությունում մասնաբաժին ունի, որի արժեքը ժամանակի ընթացքում բարձրանում է, ու այնպես չէ, որ ամեն օր հաշվարկում են այդ գումարները։ Պատգամավորը վստահեցրեց՝ ամեն ինչ հայտարարագրված է, այն, ինչ ունի, երևում է։
Լևոն Քոչարյանը նշեց՝ ուրախ կլինի, որ ՀՀ գլխավոր դատախազն իր գործով գա խորհրդարան, քանի որ նախաքննական գաղտնիքի պատճառով ինքն այս պահին չի կարողանում շատ բաներ բացահայտ ասել։
Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո պատգամավորների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Փաշինյանն իր ելույթում նաև հռետորական հարցադրում արեց, թե ինչպես է եղել, որ ինքը 8 տարի երկիր է ղեկավարել ու միլիոնատեր չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի է պաշտոնավարել ու միլիոնատեր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր