00:00:00

ՀՔԱՎ: ֆրանսահայ գործիչ Ալեքսանդր Վարպետյանի տվյալները հանվել են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»

22:43, 04 հունիս 2018 Իրավական

Այսօր՝ 2018թ. հունիսի 4-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ֆրանսահայ գործիչ Ալեքսանդր Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին հեռախոսազանգով տեղեկացրել են, որ Ալ. Վարպետյանի տվյալները հանվել են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»: Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը, և այդ հիմքով նրա տվյալները ներառվել էին «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր