00:00:00

Զելենսկի. Ուկրաինան և Ադրբեջանը անհրաժեշտության դեպքում օգնում են միմյանց

17:38, 25 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ ջերմ շնորհավորանքների համար։ Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միշտ եղել է հաստատուն, և այդ պատճառով այն միշտ բարձր է գնահատվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Միասին մենք շարունակում ենք զարգացնել մեր ժամանակի փորձությունը հաղթահարած տնտեսական համագործակցությունը, յուրացնում ենք նոր հորիզոններ էներգետիկայի և անվտանգության ոլորտներում և անհրաժեշտության դեպքում օգնում ենք միմյանց։ Ես համոզված եմ, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև բարեկամությունը, փոխադարձ հարգանքը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել նաև ապագայում», — նշել է Զելենսկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր