00:00:00

Դավшճшնի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան

13:39, 25 օգոստոս 2026 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։

«Առավոտ 7-7.10-ին եկա խուզարկության։ Ոչ մի անակնկալ չկա այս առումով։ Պիղծ, դավաճանի սովորական գործեալաոճն է»,- խուզարկության ավարտից հետո լրագրողներին ասաց Լևոն Քոչարյանը։ 

Նա նշեց, որ այս ամենը չի կապում միայն իր երեկվա ելույթի հետ, կարող է ավելորդ խթան է հանդիսացել։

«Այս ամենը կապված է  մեր ընդդիմադիր գործունեության հետ, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու,  չնահանջելու, չկզելու, ամեն ինչի մասին բարձրաձայնելու հետ։  Այս ամենի ինչին պատրաստ ենք։ Առաջին անգամ չէ, շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանություններին»,- ասաց Քոչարյանը։ 

Նրա փոխանցմամբ, առանձնապես ոչինչ չեն տարել տնից։ 

«Որոշման մեջ նշված էին ընկերությունների անուններ, որոնց մասին գհաղափար չունեմ, չեմ հասկանում իմ կապն այդ ամենի հետ։  Հերթական անհեթեթությունն է»,- ասաց Քոչարյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր