Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելոջ համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։
«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այս կազմակերպությունից դուրս գալու», – լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այդ հարցը։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։