00:00:00

Փաշինյանի այցից առաջ ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են ջրի շշերը

11:29, 24 օգոստոս 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառտավարության 2026-2031 թվականի գործունեության ծրագիրը։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի թղթակիցը խորհրդարանից Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են ջրի շշերը։ Թե ինչով է պայմանավորված այս հանգամանքը, թերևս կարելի է ենթադրել։ Իշխանականները գուցե մտավախություն ունեն, որ իրավիճակը Փաշինյանի ներկայությամբ կարող է լարվել և ջրի «կապրոնե» շշեր նետվեն։ Այն, որ խորհրդարանում պատգամավորները միմյանց ուղղությամբ ջրի շշեր են նետել հանրություն ականատես եղել է, և այս անգամ բացառելու համար նմանատիպ դեպքերը, ըստ էության որոշել են օրենսդիրի և գործադիրի անդամներին անջուր թողնել։

Նշենք, որ ԱԺ-ում Փաշինյանը Վեհափառին ավազանի անունով կոչեց, որից ընդդիմությունը սկսեց հարվածել սեղաններին, ՔՊ-ականները՝ ծափ տալ: «Հերիք է հարգելի գործընկերները, դադարեցրեք։ Շարունակեք, պարոն վարչապետ»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Փաշինյանը շարունակեց... «որ Կտրիճ Ներսիսյանը»։ Սակայն դալիճում կրկին սկսվեց՝ հարվածներ սեղանին ու ծափեր։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր