00:00:00

ԱՄՆ դատարանը վերացրել է ՀՀ քաղաքացիների համար ներգաղթային վիզաների կասեցումը

20:44, 22 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Նյու Յորքի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ Պետդեպարտամենտի այն քաղաքականությունը, որով կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։ Դատավոր Անալիսա Տորեսը որոշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սահմանած արգելքը գերազանցել է նրա լիազորությունները և խախտել ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունը։

Դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես բուն քաղաքականությունը, այնպես էլ բացառապես դրա հիման վրա վիզաների մերժումները։ Միաժամանակ, որոշումը չի նշանակում, որ վիզաները կտրամադրվեն ինքնաբերաբար։ Դիմումները պետք է հյուպատոսական պաշտոնյաների կողմից վերանայվեն անհատական հիմունքներով՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան։

Պետդեպարտամենտը հունվարի 21-ից կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։ Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում ընդգրկված էին Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և այլ երկրներ։ Այս քայլը բացատրվել է այն ռիսկով, որ դիմորդները կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր