Իրանը պաշտպանականից անցել է հարձակողական ռազմական դոկտրինայի, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։
Նա նշել է, որ «հարձակողական ռազմական դոկտրինայի հայեցակարգի մեկ այլ ասպեկտն այն է, որ ագրեսիայի ցանկացած ակտ անխուսափելիորեն կհանգեցնի անհապաղ պատասխանի, և այդ պատասխանը կարող է շատ ավելի լայն լինել, քան ագրեսիայի ակտն ինքնին»։
Նա ընդգծել է, որ դոկտրինի հարձակողական բնույթը պարտադիր չէ, որ նշանակի կանխարգելիչ գործողություններ: Ակրամինիան, սակայն, նշել է, որ վերջին բախման ժամանակ Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազային, նախքան թշնամու կողմից հարձակումը սկսելը։