00:00:00

Վերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազ

10:57, 22 օգոստոս 2026 Քաղաքականություն

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ 

«Համաձայն ցուցանիշների՝  2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և հավելել, որ այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու հանրային պահանջն առավել, քան արդիական է, բացի այդ, Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսված է մինչև 2031 թվականը հանրությանը վերադարձնել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց:

«Այս ցուցանիշին հասնելու համար ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրված աշխատանքը»,- ասել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր