00:00:00

Շվեյցարիայի արտգործնախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

10:33, 22 օգոստոս 2026 Քաղաքականություն

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար  Իգնացիո Կասիսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ մենք հնարավորություն կունենանք շարունակելու մեր տարիների ընթացքում զարգացած սերտ և կառուցողական համագործակցությունը։ Ես մեծապես գնահատել եմ մեր շփումները և համոզված եմ, որ միասին աշխատելով՝ կարող ենք առավել ամրապնդել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա և վստահության վրա հիմնված հարաբերությունները»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր