00:00:00

ՀԱՊԿ-ին պետք է հարցեր ուղղել, հասկանալ՝ ինչու՞ իր պարտավորությունը չի կատարել․ Հարությունյան

20:23, 21 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը «Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Հարություն Հարությունյանից հետաքրքրվեց,թե արդյո՞ք կիսում է, որ  Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ-ը չեն կատարել Հայաստանի հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները, երբ Հայաստանը դիմել էր Ադրբեջանի Հայաստան երկու ներխուժումներից հետո։ Մինրդեռ, ըստ նրա, Եվրամիությունը տվել է հստակ քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի Հայաստան ներխուժումներին՝ դատապարտելով այն։

 ՀՀ-ը ՀԱՊԿ-ի հետ, բացի պարտականություններից, ունի իրավունքներ, նույնը բնականաբար նաև՝ փոխադարձ։ Մենք, այո՛, գտնում ենք այդ մասով, որ ՀԱՊԿ-ին պետք է հարցեր ուղղել, հասկանալ՝ ինչու՞ իր պարտավորությունը չի կատարել։ Բայց որպես իրավաբան ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալին՝ ցանկացած փաստաթուղթ, որը մեկ կողմի համար սահմանում է պարտականություն, մյուս կողմի համար ևս սահմանում է պարտականություն, ոչ միայն իրավունք։ Նույնը նաև ՀԱՊԿ-ի մասով է։ Այդ մասով մենք ՀԱՊԿ-ին հարցեր ունենք ուղղելու, որի պատասխաններն ունենալուց հետո՝ նոր կկարողանանք մեր կշռադատված դիրքորոշումը ներկայացնել»,- ասաց թկնածուն։

 Ինչ վերաբերում է Եվրոմիության կողմից է դատապարտող հայտարարությանն, ապա Հարությունյանը այն դրական գնահատեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր