00:00:00

Դատարանի որոշմամբ՝ ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի

21:28, 04 հունիս 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հունիսի 4-ին, դատավոր Դավիթ Բալայանը պետք է հրապարակեր ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգ, ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանի և բժշկուհի Անի Բաբելյանի դատավճիռը։ Դատարանը, սակայն, որոշում է կայացրել վերսկսել դատաքննությունը, քանի որ կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն կա։ Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին՝ 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդել է Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին դատապարտել առավելագույն պատժի: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել երկու բժշկուհիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր