Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում, ուստի հիմա հնարավորություն է ստեղծվել Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտել սեփական պայմաններով։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
«Պատերազմը պետք է ավարտվի որոշակի պահի։ Այն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ մենք գտնվում ենք ուժեղ դիրքում, հարգանք ենք վայելում, և երբ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը և ընդգծում, որ ԱՄՆ-ն, կանոններին հակառակ, հարձակվում է մեր դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա», – ասել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ հունիսին ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը եղել է պատվաբեր, և դրա ոչ մի կետ չի ենթադրել կապիտուլյացիա:
Իրանի նախագահն ազգային միասնության կոչ է արել՝ նշելով, որ այդ դեպքում իրանցիներին հնարավոր չի լինի ոչնչացնել: