00:00:00

Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով

15:01, 21 օգոստոս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրապետականը ազգային պետության ու անկախության խորհրդանիշ է,ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի եւ ուրացման։
Աժ-ում շարունակվում է ՀՀԿ-ի ստվերի դեմ կռվելու հերթական ռաունդը։
Մեկը մյուսին «մեղադրում» է նախկինում Հանրապետական լինելու մեջ։
Հանրապետականի անունը հերիք է էլի շոշափեք,նախկին հանրապետական եք փնտրու՞մ՝ կտեսնեք ՔՊ -ի առաջին շարքում ու Փաշինյանի տեղակալի աթոռին։

Դահլիճում կա երեք խմբակցություն ,երեքի կազմում էլ ՀՀԿ-ի նախկին անդամներ կան։
Մեկը ՀՀԿ խորհրդի անդամ է եղել ու նույնիսկ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու,մյուսը՝ ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչ,մի քանի պատգամավորներ նախկինում եղել են ՀՀԿ խորհրդի անդամ,ինչպես նաեւ ՀՀԿ-ական նախկին համայնքապետ,ՀՀԿ-ի կողմից առաջադրված «անկուսակցական» համայնքապետ …
Բայց այս մարդիկ էլ են տարբեր իրենց վարքագծով։Մի մասը պարկեշտորեն գնահատում է իր հանրապետական անցյալը,մի մասը ՝լռում կամ խուսափում է,էն մյուս մասն էլ՝ մեր ամոթն է եղել,որ ժամանակին եղել ՀՀԿ անդամ։

Հանրապետականը ազգային ու անկախ Հայաստանի պաշտպան կուսակցություն է։
Հանրապետական լինելը եւ պատիվ է,եւ պատասխանատվություն։
Հանրապետականն այսօր էլ պաշտպանում է ՀՀ պետական ու ազգային շահը,իսկ ՀՀԿ երիտասարդ սերուդը դարձել է հանուն ազգային անկախության պայքարի առաջամարտիկներից։

Հանրապետականի ղեկավարներ Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը,Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը Անկախ Հայաստանի ու Ազատ Արցախի վեհ գաղափարի առաջնորդներից են։
Նրանք անկախության,ազգային պետականության ու հաղթանակի սիմվոլներ են,դուք՝ ո՞վ եք:
Ճշմարտություններ կան,որոնք «կնոպկա» սեղմելով չեն որոշվում։

Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է,ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր