00:00:00

ԱԺ 8 մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են

16:48, 20 օգոստոս 2026 Քաղաքականություն

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները:

 Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 10 դեմ:

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:

Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 28 դեմ:

Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 անվավեր:

Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 61 կողմ, 2 դեմ:

Լիլիթ Գալստյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 54 կողմ, 47 դեմ:

Լուսինե Բադալյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:

Նազելի Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:

Տրդատ Սարգսյանն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր