ՌՈ պետի որդին, Մասիսի ՄՌՈւ-ի պետը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուշադրությունն եմ հրավիրում այս անձնավորության վրա
Մասիսի ՄՌՈւ-ի պետ Կառլեն Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում: Նա հանդիսանում է ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին: Ահա, թե ինչպիսի դաստիարակություն է տվել իր երեխաներին գեներալի ուսադիր կրող անձը: Եվ այս մարդուն վստահեցին Ռազմական ոստիկանությունը, մարդու, ով անգամ իր որդուն չի կարողացել դաստիարակել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Կառնել Հովհաննիսյանի վարքածգին՝ գրել է. «Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։
Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևու՞մ են վերցրել կաշառքը»: