00:00:00

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը

19:07, 19 օգոստոս 2026 Քաղաքականություն

Խորհրդարանի՝ օգոստոսի 19-ի նիստում քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

 

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։

 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Տրդատ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանն ու խմբակցությանը՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար։ Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների պայմաններում Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունն ուղղված է տնտեսական զարգացմանն ու անվտանգության ապահովմանը։

 

Թեկնածուի ներկայացմամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի 4.7 միլիարդ դոլարից 2025 թվականին հասել է 21.4 միլիարդ դոլարի, իսկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 6 անգամ՝ հասնելով 8.04 միլիարդ դոլարի։

 

Առաջիկա առաջնահերթություններից Տրդատ Սարգսյանն առանձնացրել է ԵԱՏՄ շուկայում հայկական տնտեսավարողների առջև ծառացած խոչընդոտների վերացումն ու արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումը։

 

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։

 

Եզրափակիչ ելույթում Տրդատ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աշխատելու ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։

 

Նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կկայանա օգոստոսի 20-ին՝ ժամը 10։10-ին և կտևի 2 ժամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր