00:00:00

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են անվտանգային և երկկողմ համագործակցության հարցեր

16:11, 19 օգոստոս 2026 Քաղաքականություն

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին:

Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր