00:00:00

Սոցիալական ցանցի՝ «Պլան» օգտատիրոջից թմրամիջոց է գնել

21:01, 04 հունիս 2018 Իրավական

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անհայտ օգտատիրոջից իր օգտագործման համար թմրամիջոց է գնել ու հայտնվել ամբաստանյալի աթոռին: Հիշյալ սոցիալական ցանցում «Պլան» անվամբ գրանցված անհայտ օգտատիրոջ հայտարարությունը գուցեև իրավապահների տեսադաշտից վրիպել է, սակայն Վաչիկն անուշադրության չի կարողացել մատնել և իր օգտագործման համար փորձել է թմրամիջոց ձեռքբերել: Անհայտ օգտատիրոջ հետ հեռախոսազրույց է ունեցել, ապա հետևել է վերջինիս ցուցմումներին: Մեղադրանքի համաձայն՝ մարտի 24-ին Երևան քաղաքի Ն.Չարբախի 5 հասցեում գտնվող «Իդրամ» վճարային տերմինալից 20.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել և նույն օրըէ՝ մինչ ժամը 14:29-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի ցուցումով գնացել է Երևան քաղաքի Էրեբունի 20/4 հասցեի դիմացի աղբամանների մոտ: Թմրամիջոցը թողնված է եղել այդ աղբամանների մոտ, 3 փաթեթներում ընդհանուր քաշով եղել է 0,94 գրամ թմրամիջոց: Վաչիկի մոտ թմրամիջոցը հայտնաբերվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից և թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արտաշատի խճուղից տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Վաչիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր