00:00:00

Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե

23:07, 17 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՀ ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչների և էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միջև, հայտնում են կոմիտեից։
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին էքստրեմալ զբոսաշրջային ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցներով արտաճանապարհային երթևեկության ծառայությունների կարգավորմանն ուղղված հարցերը։
 
 
Հանդիպման արդյունքում որոշվեց ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել մի շարք առաջարկություններ՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման և դրանց համար հստակ երթուղիների մշակման հետ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր