00:00:00

Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության համար․ Վրաստանի պաշտպանության նախարար

19:08, 16 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Այդ մասին նա ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպմանը, որը վրացի նախարարին է ներկայացրել պաշտպանության հարցերով նոր կցորդին՝ գնդապետ Արզու Հասանովին։

Չիկովանին շնորհավորել է Հասանովին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։ Հանդիպման ընթացքում վրացի նախարարը նաև ընդգծել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նշանակությունը «տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև փոխգործակցության համապատասխան ձևաչափերով նախատեսված հարցերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր