00:00:00

Սպասեք մի քիչ, նոր բացահայտումներ լինելու են․ ԱԱԾ տնօրեն

20:10, 04 հունիս 2018 Իրավական

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հորդորում է էլի սպասել, նոր բացահայտումներ լինելու են: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ոլորտներում ու որ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ ու ականատես կլինեք»,-նշեց նա: Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե խոշոր սուպերմարկետների պայմանավորվածությունները քիչ հարկեր վճարել, արդարացված են եղել. «Ի՞նչ է նշանակում, որ եղել է պայմանավորվածություն նախկին իշխանությունների հետ: 11 տնտեսվարող սուբյեկտ է օգտվել ընդամենը, ինչո՞ւ մյուսները չեն ուզեցել հարկերը քիչ վճարել»: ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ իրենք անում են հնարավորը՝ ապահովելու համար ՀՀ քաղաքացու անվտանգությունը: Նա նաև հավելեց, որ իր՝ վերջին օրվա գործողություններին հակազդելու փորձեր չեն եղել: «Ցանկացած պաշտոնյայի, ում պատասխանատվության ենթարկելու հիմքեր ու փաստեր կլինեն, կենթարկվի պատասխանատվության»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր