00:00:00

ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

11:37, 15 օգոստոս 2026 Քաղաքականություն

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:


«Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ և ներդաշնակ անդամ պետություն՝ արժանի ներդրում ունենալով կոլեկտիվ ներուժի ամրապնդման գործում, և ՀԱՊԿ անդամ պետությունները նախկինի պես դիտարկում են այդ երկիրը որպես կազմակերպությունում դաշնակից»,- հայտարարել է Մասադիկովը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բազմիցս հաստատել են Երևանի հետ բոլոր, առանց բացառության, հարցերի քննարկման պատրաստակամությունը, որոնք վերաբերում են համատեղ աշխատանքին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերականգնմանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն տվյալ հարցը:

Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին: Կազմակերպության կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքի մարման պարտավորությունների չկատարման դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում կազմակերպության շրջանակներում քվոտավորված պաշտոններում այդ պետության քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածում նշվում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և դրանց ի կատարումն ընդունված կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել: Այդ պետության նկատմամբ տվյալ հարցերով որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր