00:00:00

Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար

22:46, 14 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, վերջին շրջանում Ձեր կողմից բազմաթիվ դիմումներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վարչապետին՝ զրկման պայմաններում վարորդական իրավունքի վերականգնման խնդրով։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Հարցը մանրամասն ուսումնասիրվել է Ներքին գործերի նախարարությունում։ Ուսումնասիրվել են նաև հարցի առնչությամբ տեղահանումից հետո միգրացիայի ոլորտում լիազոր մարմնին հասանելի դարձած տեղեկատվական շտեմարաններում առկա բոլոր տվյալները։

Հաշվի առնելով, որ ստուգված տվյալներով հստակ հաստատվում է անձի վարելու իրավունքի առկայությունը, սակայն ամբողջական չեն վարելու իրավունքից զրկված լինելու, զրկման հիմքերի և ժամկետների վերաբերյալ տվյալները, ստեղծված իրավիճակում որոշում ենք կայացրել փաստերի ամբողջությունը մեկնաբանել հօգուտ Ձեզ և տրամադրել նոր վարորդական իրավունքի վկայականներ։

Այսպիսով, երկուշաբթի օրվանից կարող եք դիմել և ստանալ թվային կամ պլաստիկ վարորդական վկայական՝ առանց քննություն հանձնելու։

Մեզ համար կարևոր է, որ ձեր բարձրացրած հարցերը ոչ միայն լսվեն, այլև ստանան արդար և իրավաչափ լուծում»,-նշել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր