00:00:00

ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման ոլորտում խախտումները պետք է օպերատիվ և համաժամանակյա արձանագրվեն

19:52, 14 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Վոլվաչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են՝ ինչպես առանց ավելորդ վարչական խոչընդոտների ձևավորել համապատասխան գործելակարգ։

Անհրաժեշտ է ստեղծել խախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական կարգ, ապահովել իրավասու մարմինների կողմից ներկայացված նյութերի պարտադիր ուսումնասիրությունը և Միության բոլոր երկրներում համաժամանակյա միջոցներ ձեռնարկել։

Դրա հիմքում պետք է լինեն հավաստի տվյալները։ Այդ նպատակով անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում գործարկել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացքում տրամադրված փորձարկումների և չափումների արձանագրությունների ռեեստրը։ Այն անմիջական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների՝ համապատասխանության գնահատման նկատմամբ վստահության վրա։

Կողմերը նաև ընդգծել են ԵԱՏՄ հավաստագրերի և համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրը արդիական և հավաստի պահելու կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր