«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է այսօր ԱԺ նիստերի դահլիճում Էդգար Ղազարյանի նստատեղի փոփոխությունը։
«Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ են դրված ժողովրդի կողմից, կարծում եմ՝ այն, թե ով ում կողքն է նստած, համալսարանական խոսույթ է»,- ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ նստատեղերի փոփոխությունը միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի եղել, նման փոփոխություն կատարվել է նաև ՔՊ խմբակցությունում։
«Նման տեղափոխություններ էլի լինելու են և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի։ Ամեն դեպքում՝ նստեցումը իմ որոշումն ու նախաձեռնությունն է եղել առաջին օրվանից»,- նշել է նա։