00:00:00

Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները․ Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին

13:54, 13 օգոստոս 2026 Քաղաքականություն

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների», – ուղերձում նշել է պետության ղեկավարը։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ Թուրքմենստանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր