00:00:00

Միայն պրոֆեսիոնալ իշխանության դեպքում է հնարավոր ապահովել Հայաստանի որակյալ և երկարաժամկետ զարգացումը․ Մեսրոպ Առաքելյան

21:46, 12 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ Հայաստանի ատոմակայանը պետք է փակվի, քանի որ այն վտանգ է ներկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Միևնույն ժամանակ նշելով, որ ադրբեջանցիները այցելել են Հայաստան՝ էլեկտրաէներգիայի մատակարարման համար ուսումնասիրությունների, ընդհուպ էլեկտրաէներգիայի սյուների դիրքերը որոշելու հարցով։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:


«Մի կողմ թողնենք, որ Հայաստանի մասին տեղեկությունները հերթական անգամ Ադրբեջանից ենք իմանում, այլ հասկանանք, թե մեզ ի՞նչ է պետք էներգետիկ անվտանգության համար։

Հայաստանի համար միակ էներգետիկ ռեսուրսը, որն անսպառ է և չի կարող ենթարկվել արտաքին և ներքին միջամտության, արևն է։ Ընդ որում, Հայաստանն արևային օրերի և արևի ճառագայթների մասով ունի բավական լավ դիրք։

Թեև վերջին տարիներին արևային էներգիայի մասնաբաժինն ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ, սակայն շատ կարևոր է այն զարգացնել առաջանցիկ տեմպերով։

Մասնավորապես, գիշերային էներգիայի սպառման համար, պետք է էներգիայի կուտակիչների ներդրումն ու զարգացումն ինչպես տնտեսության, այնպես էլ բնակիչների համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի շատ էներգիա արտադրել արևային ժամերին և այն օգտագործել նաև գիշերը։

Արդյունքում, ճիշտ կառավարման դեպքում, կարելի է արևային էներգիայի շնորհիվ բավարարել ամբողջ պահանջարկն օրվա բոլոր ժամերին։

Սա հնարավորություն կտա էականորեն նվազեցնել արտաքին աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ ապագայում դառնալով նաև էլեկտրաէներգիա արտահանող երկիր։

Իհարկե, այս ամենը ակնկալել հեռախոսը լիցքավորման դնելուց ավելի էներգետիկ ոլորտից չհասկացող իշխանությունից, միամտություն է։

Միայն պրոֆեսիոնալ իշխանության դեպքում է հնարավոր ապահովել Հայաստանի որակյալ և երկարաժամկետ զարգացումը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր