00:00:00

Ոստիկանների աշխատավարձը կարող է բարձրանալ․ Օսիպյան

19:15, 04 հունիս 2018

Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած զրույցում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու նպատակով կառավարությունում քննարկում է եղել: «Հնարավոր է՝ հունվարից բարձրացում լինի: Գործադիրում քննարկել ենք այն անձանց հետ, ովքեր լիազորված են»,- տեղեկացրեց նա: Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ ոստիկանության ծառայողների թիվը կարող է կրճատվել. «Թվի կրճատում, անշուշտ, լինելու է, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ ոստիկանապետություն է եղել: Թիվը գաղտնի է, բայց նախկինում էլ ասել է, որ կան եվրոպական զարգացած երկրներ, որոնց ոստիկանների թիվը գերազանցում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր