00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսաստանյան օրակարգային հարցեր

18:48, 04 հունիս 2018

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը եւ ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորեց նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշեց, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգրկունությունը: ՌԴ դեսպանը հավաստիացրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլեւ դրանք առավել զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանը եւ դեսպան Կոպիրկինը քննարկեցին հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձան բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին: Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության մի շարք խնդիրներ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարեւորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր