00:00:00

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

16:47, 07 օգոստոս 2026 Իրավական

Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործը քննելուց։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ դատավորը նախկինում եղել է փաստաբան, իսկ իր արտոնագիրը ժամանակին հենց Արա Զոհրաբյանն է հանձնել։ Փաստաբանը նշել է, որ իր անձնական կարծիքով՝ դա ինքնաբացարկի հիմք չէր, սակայն դատավորը հաշվի է առել հնարավոր կասկածները և որոշել է ինքնաբացարկ հայտնել։

Արա Զոհրաբյանը ողջունել է դատավորի որոշումը՝ նշելով, որ վերջինս, իր գնահատմամբ, հրաժարվել է մաս կազմել «այս ամոթալի գործընթացին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր