00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավարին

18:17, 04 հունիս 2018

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կանադայի նախկին խորհրդարանականների միության ղեկավար, Կանադայի Նոր ժողովրդավարական կուսակցության անդամ Դեյվիդ Ուորներին։ Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերությունները, նշել այլ երկրների հետ Արցախի համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ որպես էական ներդրում տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Մասիս Մայիլյանը նաև անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, պատմել անկախության տարիների ընթացքում հանրապետության առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը և Կանադայի Հայ դատի հանձնախմբի քարտուղար Սևակ Փալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր