00:00:00

Էպշտեյնի ենթադրյալ հանցակցի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

20:54, 24 հուլիս 2026 Քրեական աշխարհ

Աղմկահարույց ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մահացած ենթադրյալ հանցակից Դանիել Սիադի դիահերձումը բռնի մահվան հետքեր չի հայտնաբերել, հայտնում է Նանտերի դատախազությունը:

«Վերջին շրջանի բռնության հետքեր չեն հայտնաբերվել, որոնք կարող էին կապված լինել մահվան հետ»,- դատախազության հայտարարությունից մեջբերում է անում Franceinfo ռադիոկայանը:

Ընդ որում, դիահերձման ընթացքում ի հայտ են եկել առողջական վիճակի վատթարացման նշաններ, ինչպես նաև նախկինում տարված սրտի կաթվածի հետքեր, որոնք կարող էին սրել հանկարծամահության ռիսկերը:

Քննությունը միաժամանակ պահանջում է լրացուցիչ տոքսիկոլոգիական փորձաքննություն անցկացնել:

Տղամարդու մահվան պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է:

Չորեքշաբթի BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Դանիել Սիադին մահացած են գտել իր տանը: Parisien պարբերականի տեղեկություններով՝ վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրը, պատճառը կարող էր լինել սրտի կանգը:

Սիադին կասկածում էին սեռական շահագործման նպատակով Էպշտեյնի համար աղջիկներ հավաքագրելու մեջ: Առնվազն հինգ կին բողոք է ներկայացրել Սիադի դեմ Ֆրանսիայում՝ նրան մեղադրելով, ի թիվս այլնի, բռնաբարությունների և մարդկանց թրաֆիքինգի մեջ, գրել էր Parisien պարբերականը: Ինքը՝ Սիադը, հերքում էր այդ մեղադրանքները:

2019 թվականին ԱՄՆ-ում Էպշտեյնին մեղադրանք էր առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների թրաֆիքինգի մեջ, նույն թվականի հուլիսին նա մահացել էր բանտում, քննությունը հանգել էր եզրակացության, որ նա ինքնասպան է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր