00:00:00

Գերազանց այց էր մի քանի առումներով․ Արայիկ Հարությունյան

13:21, 04 հունիս 2018

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Վրաստան կատարած այցի մասին Ժամանակ չէր եղել գրելու Վրաստան այցելության մասին։ Գերազանց այց էր մի քանի առումներով. 1) Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների միջև փոխընմբռնման շատ բարձր մակարդակ է, ինչը նպաստում է և նպաստելու է առկա նոր ծրագրերի իրագործմանը, խնդրահարույց հարցերի լուծմանը։ 2) Այցի մշակութային և կրթական բաղադրիչը մեծ էր, ինչը նախկինում կարող էր բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ 3) Պատրիարք Իլյայի ընդունելությունը արարողակարգի հնաբնակների պատմելով նույնպես աննախադեպ էր իր բովանդակությամբ։ 4) Տասնյակ ջավախահայ գործարարներ Ռուսաստանի Խաբարովսկից մինչև Կալինինգրադ եկել էին վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման՝ իրենց շատ կարևոր ուղերձներով ու ներդրումների ծրագրերով։ 5) Դե Ջավախք այցելության մասին էլ չպատմեմ։ Ջավախքցիները կասեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր