00:00:00

Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

03:59, 03 հունիս 2018

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ձեզ եմ ներկայացնում Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ՝ Սարգիս Խանդանյանին: Սարգիսը հասարակության լայն շերտերում հայտնի է, որպես «Ժողովուրդ», շնորհիվ «Ժողովրդի Ձայնը» հեղինակային հաղորդման: Սարգիս Խանդանյանը կրթություն է ստացել աշխարհի լավագույն համալսարաններից մեկում՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL): Մասնագիտությամբ քաղաքագետ է և մարդաբան։ Երկար տարիներ (2011-2015թթ) աշխատել է որպես լրագրող ՍիվիլՆեթում, իսկ 2015-2018թթ. աշխատել է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում՝ ՀԲԸՄ-ում և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում։ Երբ ժողովուրդը իշխանություն է ? #Ծառայում_ենք_Հայաստանի_Հանրապետությանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր