00:00:00

Ոչ թե շաբաթական, այլ՝ ամսական 300 լիտր վառելիք. Էդուարդ Աղաջանյան

02:49, 03 հունիս 2018

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս իր արած հայտարարությանը. «Խոսելով աշխատակազմի վարչությունների պետերին տրամադրվող բենզինի կտրոնների մասին թույլ եմ տալիս սխալմունք, ասելով որ դրանց թիվը կազմում է շաբաթական 300 լիտր: Իրականում այն կազմում է ամսական 300 լիտր, որն ամեն դեպքում չափազանց ուռճացված և չարդարացված թիվ է: Մեր նախնական հաշվարկներով այս թիվը ենթակա է 30% - 50% կրճատման: Սխալմունքի համար ներողություն եմ խնդրում», նշել է Է. Աղաջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր