00:00:00

Սպիտակուցի ներառումը ամենօրյա ճաշացանկում նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը

02:28, 03 հունիս 2018

Տարիքով մարդկանց մոտավորապես 10 տոկոսը տառապում է սրտային անբավարարությունից։ Տարիքի հետ սիրտը թուլանում է եւ այլեւս նախկին ուժգնությամբ չի կարողանում արյուն մատակարարել։ Հոլանդացի գիտնականները պարզել են՝ երկար ապրելու համար սրտային անբավարարություն ունեցող մարդիկ պետք է ամենօրյա սննդակարգում բավարար քանակով սպիտակուցներ օգտագործեն, հայտնում է The Daily Mail-ը։ Գրոնինգենի համալսարանի աշխատակիցները 2 000 հոգու շրջանակում ուսումնասիրություններ են անցկացրել։ Նրանց միջին տարիքը 68 տարեկանն էր, բոլորը սրտային անբավարարություն ունեին։ Մասնագետները հետեւել են նրանց առողջական վիճակին երկու տարվա ընթացքում։ Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր սննդակարգում քիչ քանակով սպիտակուց են օգտագործել՝ օրական 40 գրամից քիչ, մահացությունը կազմել է 31 տոկոս։ Իսկ ահա այն մարդկանց շրջանում, ովքեր օրական 70 գրամ եւ ավելի սպիտակուց են օգտագործել սննդակարգում, մահացությունը նվազել է՝ հասնելով 18 տոկոսի։ Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տվել սրտային անբավարարություն ունեցող անձանց շատացնել սննդակարգում սպիտակուցի քանակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր