00:00:00

Սփյուռքի նախարարը ամփոփում է վերջին 2 աշխատանքային օրերը

01:18, 03 հունիս 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ ներկայացնելով վերջին 2 աշխատանքային օրերի ամփոփումը. 18-րդ օրվա ամփոփումը. Հայաստանի Հանրապետության վարչապետի պատվիրակության կազմում մասնակցեցի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը: Հանդիպեցինք վիրահայ գործարարների հետ: Մեկնեցինք Ջավախք: Հանդիպեցինք Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերի, ինչպես նաև Ծալկա շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև մեկնեցինք Ախալքալաք. այս քաղաքում հանդիսավոր արարողությամբ տեղի ունեցավ Վրաստանում առաջին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացումը, որին մասնակցեցինք նաև մենք: Շնորհակալություն ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին, Վիրահայոց թեմին, Ջավախքի մի շարք հասարակական և պետական կառույցներին, վիրահայ գործարարներին, Aliq Media և Jnews լրատվականներին երկօրյա մեր ընթացքին ցուցաբերած ողջ աջակցության համար: 19-րդ օրվա ամփոփումը. Մասնակցեցի Կառավարության նիստին: Առաջիկա ծրագրերի ճակատագրի հետ կապված նախարարությունում աշխատանքային խորհրդակցություններ անցկացրի: Ազգային ժողովում ներկայացրի «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության Սփյուռքի նախարարության մասը: Հանդիպեցի Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի հետ: Քննարկեցինք Իրաքի հայ համայնքին հուզող խնդիրները: Այնուհետև ընդունեցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և ամերիկահայ գործարար Վահան Թանալին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր