00:00:00

«Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

15:00, 28 հունիս 2026 Քաղաքականություն

Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով անցյալ շաբաթվա վերջին արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից ներկայացված բանաձևի առաջարկին։

 

«Իսրայելի կառավարությունը կարճ ժամանակ առաջ հաստատեց իմ ներկայացրած բանաձևը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը», - քվեարկությունից հետո ասել է Սաարը, ապա հավելել. «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»։

 

«Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, ներառել է 1.5 միլիոն մարդու սպանություն և հին մշակութային և պատմական ժառանգության ոչնչացում»,- նշել է նա։

 

The Jerusalem Post-ը հայտնում է, որ առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր