00:00:00

Նոր սահմանադրության մեջ երկու կողմ կա՝ «այո» և «ոչ». եթե «այո» ենք ասում, թուրքերին ենք ասում «այո». Նարեկ Կարապետյան

23:40, 27 հունիս 2026 Քաղաքականություն

 

 

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այդ սահմանադրության մեջ երկու կողմ կա` «այո» և «ոչ»: «Այո»-ն այդտեղ «այո» չէ հայերեն, դա թուրքերեն «Էվեթ»-ն է, որովհետև եթե «այո» ենք ասում, թուրքերին ենք ասում «այո»։

Ձեր ասած հակադրությունը լինելու է, իմացե՛ք, մեծ պայքար ունենք, բայց ինքը կանգնած է կարևոր մի փակուղու առաջ։ Քաղաքական ուժերը պրինցիպիալ դիրքավորման պարագայում ստիպելու են, որ չանցնի այս Սահմանադրությունը։ Դա էլ բերելու է նրան, որ ինքը մյուս քայլերի խնդիր է ունենալու․ ինքը խոստումներ ունի տված»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր