Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այդ սահմանադրության մեջ երկու կողմ կա` «այո» և «ոչ»: «Այո»-ն այդտեղ, «այո» չի հայերեն, դա թուրքերեն «Էվեթ»-ն է, որովհետև եթե «այո» ենք ասում, թուրքերին ենք ասում «այո»։
Ձեր ասած հակադրությունը լինելու է, իմացեք մեծ պայքար ունենք, բայց ինքը կանգնած է կարևոր մի փակուղու առաջ։ Քաղաքական ուժերը պրինցիպիալ դիրքավորման պարագայում ստիպելու են, որ չանցնի այս Սահմանադրությունը։ Դա էլ բերելու է նրան, որ ինքը մյուս քայլերի խնդիր է ունենալու․ ինքը խոստումներ ունի տված»,- ասել է Կարապետյանը։