00:00:00

TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան

12:18, 27 հունիս 2026 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:

Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:

Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:

Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:

Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրասվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:

Հ.Գ. «TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր