00:00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀԱՊՀ) ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ (ՌԵԿՏՈՐԻ) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

21:22, 26 հունիս 2026 Քաղաքականություն

ՀԱՊՀ Հիմնադրամի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և հետևյալ ուղղություններից առնվազն մեկում ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ՝

  • բուհում դասավանդման և/կամ գիտական և/կամ վարչական աշխատանքի,
  • բարձրագույն կրթության և/կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի։

ՀԱՊՀ ռեկտոր չի կարող ընտրվել այն անձը՝

  • որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և նրա դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ,
  • որին օրենքով արգելվում է զբաղեցնել ղեկավար պաշտոններ,
  • որը նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկացման պատճառով լուծարված և պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար,
  • ով առաջադրման ժամանակ հանդիսանում է որևէ կուսակցության անդամ (Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի պահանջ):

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

4) երկու լուսանկար 3×4 չափի,

5) համալսարանի զարգացման հայեցակարգ (փակ ծրարով),

6) գիտական աստիճանի վկայականի պատճենը,

7) ռեկտորի աշխատանքային գործունեությանը ներկայացվող պահանջները հավաստող իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ,

8) հրապարակված հոդվածների, տպագրված գիտական և/կամ ուսումնամեթոդական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ցանկը,

9) բնութագիր հիմնական աշխատանքի վայրից, հիմնական աշխատանք չունենալու դեպքում առնվազն 1 բնութագիր,

10) ինքնակենսագրություն,

11) տվյալներ պարգևատրումների, մրցանակների, պատվավոր կոչումների վերաբերյալ (առկայության դեպքում):

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը բնօրինակներով պետք է ներկայացվեն 2026 թվականի հունիսի 26-ից մինչև 2026 թվականի հուլիսի 17-ը ներառյալ ժամը 09:30-ից 17:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի, տոնական և հիշատակի օրերից, ՀԱՊՀ գրասենյակ:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք, հեռախոս՝ 010-56-35-20 (Գրասենյակ միանալու համար՝ 1), 055-06-17-08

Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 29-ինժամը 12:00-ին, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 3 մասնաշենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում:

Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի կազմակերպումը և անցկացումը իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր