00:00:00

Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարներ պարգևատրվել են

18:16, 26 հունիս 2026 Քաղաքականություն

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 26-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների մի խումբ ծառայողների, որոնք հունիսի 15-ից 22-ն ակտիվ մասնակցություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։

Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ ընդգծելով, որ փրկարարները բարդ պայմաններում դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, անձնվիրություն ու մեծ պատասխանատվություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր