00:00:00

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է

20:38, 25 հունիս 2026 Քաղաքականություն

 

 

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է։ Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

«Ի սկզբանե ասել էինք, որ մեր կուսակցությունն ինքնալուծարվող է։ Ի սկզբանե հայտարարել էինք, որ մենք տարբեր մարդիկ ենք՝ տարբեր գաղափարներով, և միավորվել ենք մեկ օրակարգի շուրջ՝ փոխելու ընտրական խաղի կանոնները։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ մենք չենք պատրաստվում «բոլորին դեմ» մարդկանց ձայներն ու այդ բրենդն օգտագործել մեր քաղաքական ամբիցիաների համար»,- ասել է նա։

Նահապետյանի փոխանցմամբ՝ առաջիկայում կկազմակերպեն կուսակցության ինքնալուծարման գործընթացը, իսկ նույն գաղափարները կիսող մարդիկ, հնարավոր է, հետագայում քաղաքականությամբ զբաղվելու այլ՝ ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ ձևեր ընտրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր